Վթար Սարդարապար-Արաքս ավտոճանապարհին. կա տուժած
Արտակարգ Պատահար
Փետրվարի 18-ին՝ ժամը 20:24-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապար-Արաքս ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Սարդարապատ-Արաքս հատվածի 2-րդ կմ-ում «ՎԱԶ 2106» մակնիշի 33 TO 842 պ/հ (վարորդ' Գ. Ա., ծնվ. 1967 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' Գ. Ա.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Գ. Ա. տեղափոխվել է Արմավիրի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ