Մեր ետ մնալը մրցաշարային աղյուսակի առաջատարներից ինձ բացարձակ չի հուզում. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի մտածում հաջորդ մրցաշրջանում միջագային մրցաշարերին մասնակցելու մասին և կենտրոնացած է Բունդեսլիգայում տեղ պահպանելու վրա:
«Մեր ետ մնալը մրցաշարային աղյուսակի առաջատարներից ինձ բացարձակ չի հուզում: Ինձ հետաքրքրում է մրցաշարային աղյուսակում ետնապահ ակումբների հետ միավորների տարբերությունը: Հուսով եմ՝ առաջիկայում մեր միավորների առավելությունը նրանցից կավելանա»,- Կլոպի խոսքը մեջբերում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ դորտմունդցիները Բունդեսլիգայի 21 տուրից հետո 22 միավորով զբաղեցնում են 15-րդ տեղը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ