«Բոմժ սարքեցին, 2000-3000 հոգու լցրին փողոց» (տեսանյութ)
Հասարակություն
Այսօր կառավարության շենքի մոտ կրկին հավաքվել էին «Նաիրիտի» աշխատակիցները, ովքեր պահանջում էին վճարել իրենց չվճարված աշխատավարձերը:
Հավաքված քաղաքացիները բողոքում էին ծանր սոցիալական վիճակից և գոռում էին «պարտքի մարում, պարտքի մարում»՝ պահանջելով ազատումից հետո վերջնահաշվարկ կատարել.
«Հարցը լուծողն էլ են իրենք, չլուծողն էլ են իրենք, կուզեն՝ կլուծեն, կուզեն՝ չեն լուծի: Հիմա չեն ուզում, չեն լուծում, թե չէ, նենց արագ կարային հարցերը լուծեին: Բոմժ սարքեցին, 2000-3000 հոգու լցրին փողոց: Մի հատ ստից խանութի համար լենտ են կտրում, թե 3-4 հատ գործի տեղ են բացել, դե էսքան ժողովրդի հարցը լուծեք, սաղ սոված-ծարավ են, կեսը սկի հնարավորություն չունի ստեղ գալու, ավելի լավա էդ 200 դրամը տա հաց առնի»,- ասաց կառավարության շենքի մոտ բողոքող քաղաքացիներից մեկը:
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել