Ռոնալդուի հերթական ռեկորդը
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում տարած հաղթանակների քանակով դարձել է ռեկորդակիր. տեղեկացնում է Infostrada-ն:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Շալկեի» նկատմամբ տարած հաղթանակը պորտուգալացու համար 28-րդն էր Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերում:
Ռոնալդուն մեկ հաղթանակով առաջ է անցել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարին, ինչպես նաև Վիկտոր Վալդեսին:
Նշենք, որ «Շալկեի» դարպասն ուղարկած գնդակը պորտուգալացու 35-րդ գոլն էր հեղինակավոր այս մրցաշարի փլեյ-օֆֆ փուլերում, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ