«Նեյմարը Մեսսիին նմանվելու համար ունի ամեն ինչ». Ռակիտիչ
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը անդրադարձել է իր թիմակիցներին՝ Լիոնել Մեսսիին և Նեյմարին՝ նշելով, որ նրանք լավագույն ֆուտբոլիստներն են:
«Մեսսին աշխարհում լավագույնն է: Այդ մասին գիտեն բոլորը: «Ոսկե գնդակը» կարող է ստանալ ուրիշը, բայց Մեսսին առանձնահատուկ է: Նրա նմանը երբեք չի լինի: Իսկ Նեյմարը Մեսսիին նմանվելու համար ունի ամեն ինչ: Նա շատ երիտասարդ է և կարևոր է թիմի համար: Առաջիկա տարիներին Նեյմարը ավելի լավ կսկսի խաղալ», -Ռակիտիչի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն:
Նեյմարը Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 20 խաղի, 17 անգամ գրավել մրցակիցների դարպասը և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ