Ձեր՝ Գլխավոր դատախազ դառնալու երազանքն ընդամենը մեկ օր առաջ փլուզվել է. Նիկոլ Փաշինյանը` Գագիկ Ջհանգիրյանին
Քաղաքական
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, ԱԺ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության նախագիծը:
Քննարկման ընթացքում ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված քննարկվող նախագծին, ասաց. «Այս նախագիծն անգրագիտություն է, ուստի ես չեմ կարող դրան կողմ քվեարկել»:
Պատգամավորն ասաց, որ նախագիծը պետք է դիտարկել քաղաքական ու իրավաբանական հարթությունում, բայց այն իրավաբանորեն սխալ է ու անգրագետ:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ջհանգիրյանին և ասաց.
«Պարո՛ն Ջհանգիրյան, ես հասկանում եմ, որ Գլխավոր դատախազ դառնալու Ձեր երազանքն ընդամենը մեկ օր առաջ փլուզվել է և այդ երազանքն իրականացնելու համար Դուք հիմա նոր սցենարներ եք կառուցելու, գծագրելու և նոր տեղերում հայտնվելու անհրաժեշտություն ունեք: Այսօր Դուք արեցիք այդ անհրաժեշտության առաջին քայլը, ինչի կապակցությամբ Ձեզ շնորհավորում եմ»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել