Հայտնաբերվել է հոդացավը մեղմելու անսովոր միջոց Վիտամին C-ի հակաքաղցկեղային նոր հատկություն է հայտնաբերվել Նախնական տվյալներով, «Ապրելու երկիրը» հաղթել է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում Հայաստանում ռուսական ռազմաբազայի կարիքը չենք տեսնում. Փաշինյան Սոմալիի ծովահեններն ազատ են արձակել Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող նավը Կույսը, Առյուծը, Երկվորյակը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ նոյեմբերի 30-ի համար Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա․ Սուրեն Սուրենյանց Վթարային ջրանջատումներ՝ դեկտեմբերի 2-ին և 3-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Փաշինյանը բացառում է Ադրբեջանի նոր նախապայմանները՝ Սահմանադրության փոփոխության դեպքում Հիմնանորոգվում է Վաղարշապատի «Զվարթնոց» թաղամասից Մարգարայի խճուղի տանող ճանապարհին գտնվող կամուրջը (լուսանկարներ) Ժամը 20․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 27 հաղորդում Առաջին թվերը Կապանից. հաղթում է Գեւորգ Փարսյանը 

Դաունի սինդրոմով երեխայի մայրը Լեոյի հայրիկին հիշեցրել է տված խոստման մասին

Հասարակություն

The Huffington Post-ը հրապարակել է դաունի համախտանիշով տառապող երեխայի մոր բաց նամակն՝ ուղղված Հայաստանում նույն հիվանդությամբ ծնված Լեոյի հորը՝ նորզելանդացի Սամուել Ֆորեսթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակի հեղինակ Մարիա Նիկոլսը Լեոյի հայրիկին հիշեցրել է նվիրատվությունների միջոցով հավաքված գումարով նույն համախտանիշն ունեցող Հայաստանի մյուս փոքրիկներին օգնելու խոստման մասին:

Նիկոլսը, նշում է, որ իրենք կապված են որպես դաունի սինդրոմով տառապող երեխայի ծնողներ: «Մենք ձգտում ենք աշխարհը դարձնել շատ ավելի հյուրընկալ և ներառական մեր երեխաների և այն խմբի համար, որին նրանք պատկանում են: Այդ նպատակով մենք կիսում ենք ռեսուրսները, կիսում մեր ցավը, դաստիարակում միմյանց և առաջնորդում»,- ասել է նա և հիշեցրել, որ երբ Ֆորեսթը նորածին որդու՝ Լեոյի հետ, մեկնում էր Հայաստանից դեպի հայրենի Նոր Զելանդիա, որն ավելի աջակցող և հյուրընկալ է հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ, նրա նպատակն էր հավաքել 60 հազար դոլար: «Ձեր պատմությունը տեղադրելով համացանցում՝ Ձեզ հաջողվեց հավաքել նպատակադրված գումարից 440 հազար դոլար ավելի: GoFundMe էլեկտրոնային կայքէջում դուք հայտարարել էիք, որ այդ գումարը նաև հայ ժողովրդի համար է: Ցանկանում եմ հիշեցնել Ձեր այդ խոստման մասին: Ես գիտեմ, որ այդ գումարի անգամ կեսը որքան մեծ նշանակություն կունենա այն կազմակերպությունների համար, որոնք պայքարում են դաունի սինդրոմ ունեցող անձանց հիմնարար իրավունքների և հնարավորությունների ստեղծման համար»,- նշել է մայրը:

Միաժամանակ, իր նամակում Մարիա Նիկոլսը թվարկել է այն հատատությունների և կազմակերպությունների կայքէջերի լինքերը, որոնց միջոցով նա կարող է իրականցնել իր մտադրությունը և օգնել այլ հաշմանդամություն ունեցող հայ երեխաների: Դաունի սինդրոմով երեխայի մայրը, ով խուլ է, հորդորում է գումար չտալ Հայաստանի մանկատներին, որպեսզի այդ կերպ չօժանդակեն «ինստիտուցիոնալիզմի հավերժացմանը, որն իրենք այդքան ձգտում են փոխել»:

2015 թվականի փետրվարի սկզբին չորս տասնյակից ավելի միջազգային լրատավամիջոցներ անդրադարձան նորզելանդացի հայրիկի պատմությանը, որտեղ Ֆորեսթը, մասնավորապես, հայտնել էր, որ իր հայ կինը հրաժարվել է դաունի համախտանիշով ծնված իրենց նորածին երեխայից: Նորզելանդացի տղամարդն ամուսնացել էր Հայաստանի քաղաքացի Ռուզան Բադալյանի հետ 18 ամիս առաջ, և նրանք ամուսնալուծվել էին իրենց երեխայի՝ Լեոյի ծնունդից մեկ շաբաթ հետո: Այն բանից հետո, երբ մայրը հրաժարվել է երեխայից, Սամուել Ֆորեսթը որոշել է վերադառնալ հայրենիք ու այնտեղ խնամել Լեոյին, քանի որ Նոր Զելան դիայում Դաունի համախտանիշ ունեցող երեխաները գնում են սովորական մանկապարտեզ, դպրոց, հետագայում աշխատանք գտնելու հնարավորություններ ունեն և լիովին ներառված են հասարակության մեջ: Լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներում նա ասել է, որ հայ ծնողները կարծրատիպային պատկերացումներ ունեն իրենց երեխաների հանդեպ ու, երբ փոքրիկները տարբեր են լինում իդեալական երեխայի կերպարից, ծնողները լքում են նրանց: Բացի դրանից, նա ասել է, որ հայ ծնողները վախենում են հասարակական կարծիքից:

Հայրը նախաձեռնել է «Bring Leo Home» անվանումով դրամահավաքն, որի արդյունքում հավաքվել է մոտ 500 հազար դոլար: Նվիրատվություն է կատարել 15 հազարից ավելի մարդ:

Դաունի համախտանիշով փոքրիկ Լեոյին կյանք տված Ռուզան Բադալյանը հետգայում իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր տեսակետը՝ նշելով, որ իր որդու համար ընտրել է բարեկեցիկ կյանքը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել է հոդացավը մեղմելու անսովոր միջոցՎիտամին C-ի հակաքաղցկեղային նոր հատկություն է հայտնաբերվելՆախնական տվյալներով, «Ապրելու երկիրը» հաղթել է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում Հայաստանում ռուսական ռազմաբազայի կարիքը չենք տեսնում. Փաշինյան Սոմալիի ծովահեններն ազատ են արձակել Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող նավըԿույսը, Առյուծը, Երկվորյակը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ նոյեմբերի 30-ի համար Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա․ Սուրեն Սուրենյանց Վթարային ջրանջատումներ՝ դեկտեմբերի 2-ին և 3-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանը բացառում է Ադրբեջանի նոր նախապայմանները՝ Սահմանադրության փոփոխության դեպքումՀիմնանորոգվում է Վաղարշապատի «Զվարթնոց» թաղամասից Մարգարայի խճուղի տանող ճանապարհին գտնվող կամուրջը (լուսանկարներ) Ժամը 20․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 27 հաղորդում Առաջին թվերը Կապանից. հաղթում է Գեւորգ Փարսյանը Թուրքիայի հյուսիսարևելքում ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել Հայտնի է, թե երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերըԱլագյազ-Արթիկ ճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ Ռուսաստանին հասանելի է դարձել Իրանում Ռեշտ — Աստարա երկաթուղու ամբողջ ուղեգիծը Չինաստանի բանակը պարեկություն է իրականացրել Ֆիլիպինների հետ վիճելի տարածքումԱկտիվ քվեարկություն Սևանում ու Ամասիայում. մասնակցության արդյունքները ժամը 18.00–ի դրությամբ Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ Այրումի խաչմերուկում բшխվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ կա վիրավnր Հուսով եմ՝ կլինեն ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը աջակցել է Գևորգ Ղազարյանին Վրաստանը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաթումում ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Սարսափելի հրդեհը ոչնչացրել է Բելգիայի Նամյուր քաղաքի քաղաքապետարանի շենքի մեծ մասը ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում Շվեյցարիայում զենքի արտահանման սահմանափակումների մեղմացման կողմնակիցներն առաջատար ենՍևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել Եվրամիությունը կարող է հետաձգել համավարակի հետևանքով կուտակված պարտքի մարումըՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավահանգստինԲրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքինԳևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը հանդիպել են Թբիլիսիի Դինամոյի ղեկավարի հետ Ռուսաստանում հայտարարել են հաջորդ շաբաթ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին Խոշոր համայնքներից ամենաակտիվը Սեւանն ու Կապանն են. մասնակցության արդյունքները` ժամը 14։00-ի դրությամբ Վրաստանում տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անում ՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները հետաձգելու՝ 2 տարի առաջ ընդունած որոշման կապակցությամբ Հունաստանում վնասազերծվել է երեք հանցավոր կազմակերպություն և թմրավաճառների մեկ ավազակախումբ․ ձերբակալվել է 10 մարդ Բարձր տրամադրություն, ուրախ ընդունելություն ու անսահման ջերմություն, սիրելի՛ աբովյանցիներ, շնորհակալ ենք. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Շվեդական Saab-ը 450 մլն եվրոյի պայմանագիր է կնքել Ուկրաինային ռադարներ մատակարարելու համար Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 29-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը հաստատել է Թուրքիայի հետ ուղիղ ավիահաղորդակցության պահպանումը՝ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է 29 խախտում. «Անկախ դիտորդ» Սոչիում վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է «Յամալ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին Հայաստան է ներթափանցում ցիկլոն. առանձին շրջաններում սպասվում է առատ ձյուն Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթեց UFC-ի նախկին չեմպիոնին Լոս Անջելեսում երկրաշարժը վնասել է օդանավակայանի ենթակառուցվածքները և խափանումներ առաջացրել երկու ՆՎԳ-ում (տեսանյութ) Ժամը 11–ի դրությամբ ամենաակտիվը Մեծաձորն է. ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզի ուղղությամբ 542 ԱԹՍ է ուղարկվել. Մոսկվայի մատույցներում ոչնչացվել է 105 անօդաչու Սկանդինավյան բարձր նորաձևության կրծքազարդեր․ ինչ զարդեր էին ստեղծում վիկինգները
Ամենադիտված