«Եվրատեսիլ-2015»-ի՝ Հայաստանի Genealogy խմբի երկրորդ մասնակիցը ևս հայտնի է (լուսանկարներ, տեսանյութ)
Հասարակություն
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա «Genealogy» խմբով: Խմբի 6 մասնակցից երկրորդը ամերիկահայ ճանաչված երգչուհի Թամար Կապրելյանն է, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը: Թամար Կապրելյանն իր ունկնդիրներին երաժշտության միջոցով մտովի տեղափոխում է օվկիանոսների և ճանապարհների վրայով՝ դարձնելով մարդկային հարաբերություններն առավել մտերմիկ: Թամարը ամերիկահայ երգչուհի է և երգահան, ով բնակվում է Նյու Յորքում:
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ «Genealogy» խումբը համախմբելու է 1915 թ-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են' իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ:


Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը:
Ներկայացվելիք երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):
«Genealogy» խմբի երրորդ մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 23-ին:
Մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին և 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)