Հայտնաբերվել է հոդացավը մեղմելու անսովոր միջոց Վիտամին C-ի հակաքաղցկեղային նոր հատկություն է հայտնաբերվել Նախնական տվյալներով, «Ապրելու երկիրը» հաղթել է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում Հայաստանում ռուսական ռազմաբազայի կարիքը չենք տեսնում. Փաշինյան Սոմալիի ծովահեններն ազատ են արձակել Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող նավը Կույսը, Առյուծը, Երկվորյակը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ նոյեմբերի 30-ի համար Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա․ Սուրեն Սուրենյանց Վթարային ջրանջատումներ՝ դեկտեմբերի 2-ին և 3-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Փաշինյանը բացառում է Ադրբեջանի նոր նախապայմանները՝ Սահմանադրության փոփոխության դեպքում Հիմնանորոգվում է Վաղարշապատի «Զվարթնոց» թաղամասից Մարգարայի խճուղի տանող ճանապարհին գտնվող կամուրջը (լուսանկարներ) Ժամը 20․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 27 հաղորդում Առաջին թվերը Կապանից. հաղթում է Գեւորգ Փարսյանը 

Րաֆֆի Հովհաննիսյանը բացակա չստացավ և խոստացավ միշտ լինել ժողովրդի կողքին

Քաղաքական

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պահեց իր խոստումը և, անսալով իրեն բացակա չդնելու կոչին, փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հանդիպեց քաղաքացիների և լրագրողների հետ: Ազատության հրապարակը թեև մարդաշատ չէր, սակայն գտնվել էին քաղաքացիներ, ովքեր, հավատալով Րաֆֆի Հովհաննիսյանին, եկել էին նրա խոսքը լսելու:

«Ժառանգության» առաջնորդն իր խոսքը սկսեց Ազատության հրապարակ եկած քաղաքացիներին և լրագրողներին, ինչպես նաև կարգն ապահովող ոստիկաններին ողջունելով և ներկա լինելու համար շնորհակալություն հայտնելով: Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ հայ ժողուրդը պարզ արդարություն է ուզում, իր հայրենիքում ապրելու, շնչելու, հեռանկար ունենալու հնարավորություն է ուզում, այլ ոչ թե խաղեր: «Մեր շարքային քաղաքացին ոչ քաղաքական, ոչ քաղաքացիական, ոչ մի տեսակի խաղեր չի ուզում»,- շեշտեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց նաև միասնականության անհրաժեշտության մասին՝ ցավով նշելով, որ միասնականությունը, որը պետք է կայանար փետրավարի 20-ին, չկայացավ: «Եթե այսօր, այս ժամին, այս փաթիլների ներքո մենք միասին լինեինք, կլիներ նոր Հայաստան, սակայն ինչ-որ մեկը չուզեց դա: Մենք հարգում ենք բոլոր-բոլորին»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ «Ժառանգություն» կուսակցությունն, անկախ ամեն ինչից, գործելու է ժողովրդի համար:

«Ժառանգության» առաջնորդը հավաքվածներին հայտնեց, որ անցած կիրակին իր համար հինաալի օր էր, քանի որ այդ օրն առաջին անգամ եռյակի համագործակցությունը վերջապես կոնսենսուսով պսակվեց: «Այդ օրը մենք իրար աչքերի նայեցինք, ձեռք մեկնեցինք, միմյանց սխալները ներեցինք և ասացինք, որ ժողովուրդը պահանջում է միասնություն: Մենք պայմանավորվեցինք, որ փետրվարի 20-ին պետք է հավաքվենք այստեղ, այս ժամին: Մնացածը չեմ մեկնաբանում և ուզում եմ հայտնել բոլորին, որ իմ մոտ որևէ չարություն չկա: Ուղղակի ցանկանում եմ, որ դուք էլ իմանաք, որ անցած կիրակին ինձ համար հրաշալի օր էր: Այդ օրը ես զգացի, որ տարբեր հայ տղամարդիկ՝ մեկը հարուստ, մեկն' առաջին նախագահ, մեկը' Սփյուռքից վերադարձած հայ, կարող են ձեռք մեկնել և ասել, որ ժողովուրդն արժանի է ավելի լավին»,- նշեց Հովհաննիսյանը:

Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին Հովհաննիսյանը հայտնեց նաև «Ժառանգության» առաջիկա քայլերը: Նա տեղեկացրեց, որ իրենք հանդիպելու են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ազատամարտիկների, մտավորականների, երիտասարդների, բոլորի հետ, ովքեր ոչ թե խոսում ու հետո գնում են սրճարան կամ կարաոկե, այլ պատրաստ են պայքարել հանուն հայրենիքի: «Վաղը ես և իմ ընկերները, եթե ցանկանում եք նաև դուք, կլինենք Գյումրիում՝ գլուխ խոնարհելու Ավետիսյանների ընտանիքի, Գյումրիի, Շիրակ աշխարհի արժանապատվության առջև: Իսկ ուրբաթ օրը, փետրվարի 27-ին կհավաքվենք այստեղ՝ հերթական ասուլիս-հանդիպումը ձեզ հետ կազմակերպելու համար»,- հայտնեց Հովհաննիսյանը:

Եզրափակելով ելույթը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց միասնական լինելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ որևէ մեկը միայնակ չի կարող ոչինչ անել: Նա նաև վստահեցրեց, որ իրեն չի հետաքրքրում, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ նախագահը՝ ընդգծելով, որ դա հաստատ ինքը չի լինելու. Րաֆֆի Հովհաննիսյանի միակ ցանկությունն այն է, որ Հայաստանը կուսակցապետության չվերածվի:

Ավելի վաղ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հանրությանը հուզող բոլոր հարցերին կպատասխանի փետրվարի 20-ին Ազատության հրապարակում: Թեև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չեղյալ էր հայտարարել փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքը, Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ էր արել իրեն բացակա չդնել, քանի որ ինքն այդ օրը լինելու է հրապարակում և պատասխանելու է բոլոր հարցերին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել է հոդացավը մեղմելու անսովոր միջոցՎիտամին C-ի հակաքաղցկեղային նոր հատկություն է հայտնաբերվելՆախնական տվյալներով, «Ապրելու երկիրը» հաղթել է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում Հայաստանում ռուսական ռազմաբազայի կարիքը չենք տեսնում. Փաշինյան Սոմալիի ծովահեններն ազատ են արձակել Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող նավըԿույսը, Առյուծը, Երկվորյակը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ նոյեմբերի 30-ի համար Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա․ Սուրեն Սուրենյանց Վթարային ջրանջատումներ՝ դեկտեմբերի 2-ին և 3-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանը բացառում է Ադրբեջանի նոր նախապայմանները՝ Սահմանադրության փոփոխության դեպքումՀիմնանորոգվում է Վաղարշապատի «Զվարթնոց» թաղամասից Մարգարայի խճուղի տանող ճանապարհին գտնվող կամուրջը (լուսանկարներ) Ժամը 20․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 27 հաղորդում Առաջին թվերը Կապանից. հաղթում է Գեւորգ Փարսյանը Թուրքիայի հյուսիսարևելքում ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել Հայտնի է, թե երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերըԱլագյազ-Արթիկ ճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ Ռուսաստանին հասանելի է դարձել Իրանում Ռեշտ — Աստարա երկաթուղու ամբողջ ուղեգիծը Չինաստանի բանակը պարեկություն է իրականացրել Ֆիլիպինների հետ վիճելի տարածքումԱկտիվ քվեարկություն Սևանում ու Ամասիայում. մասնակցության արդյունքները ժամը 18.00–ի դրությամբ Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ Այրումի խաչմերուկում բшխվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ կա վիրավnր Հուսով եմ՝ կլինեն ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը աջակցել է Գևորգ Ղազարյանին Վրաստանը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաթումում ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Սարսափելի հրդեհը ոչնչացրել է Բելգիայի Նամյուր քաղաքի քաղաքապետարանի շենքի մեծ մասը ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում Շվեյցարիայում զենքի արտահանման սահմանափակումների մեղմացման կողմնակիցներն առաջատար ենՍևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել Եվրամիությունը կարող է հետաձգել համավարակի հետևանքով կուտակված պարտքի մարումըՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավահանգստինԲրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքինԳևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը հանդիպել են Թբիլիսիի Դինամոյի ղեկավարի հետ Ռուսաստանում հայտարարել են հաջորդ շաբաթ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին Խոշոր համայնքներից ամենաակտիվը Սեւանն ու Կապանն են. մասնակցության արդյունքները` ժամը 14։00-ի դրությամբ Վրաստանում տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անում ՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները հետաձգելու՝ 2 տարի առաջ ընդունած որոշման կապակցությամբ Հունաստանում վնասազերծվել է երեք հանցավոր կազմակերպություն և թմրավաճառների մեկ ավազակախումբ․ ձերբակալվել է 10 մարդ Բարձր տրամադրություն, ուրախ ընդունելություն ու անսահման ջերմություն, սիրելի՛ աբովյանցիներ, շնորհակալ ենք. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Շվեդական Saab-ը 450 մլն եվրոյի պայմանագիր է կնքել Ուկրաինային ռադարներ մատակարարելու համար Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 29-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը հաստատել է Թուրքիայի հետ ուղիղ ավիահաղորդակցության պահպանումը՝ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է 29 խախտում. «Անկախ դիտորդ» Սոչիում վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է «Յամալ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին Հայաստան է ներթափանցում ցիկլոն. առանձին շրջաններում սպասվում է առատ ձյուն Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթեց UFC-ի նախկին չեմպիոնին Լոս Անջելեսում երկրաշարժը վնասել է օդանավակայանի ենթակառուցվածքները և խափանումներ առաջացրել երկու ՆՎԳ-ում (տեսանյութ) Ժամը 11–ի դրությամբ ամենաակտիվը Մեծաձորն է. ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզի ուղղությամբ 542 ԱԹՍ է ուղարկվել. Մոսկվայի մատույցներում ոչնչացվել է 105 անօդաչու Սկանդինավյան բարձր նորաձևության կրծքազարդեր․ ինչ զարդեր էին ստեղծում վիկինգները
Ամենադիտված