Իտալական բրենդին մեղադրել են սեքսիզմի մեջ
Այլ
Իտալիայի Shoeshine հագուստեղեն արտադրող ընկերությանը մեղադրել են սեքսիզմի մեջ բրենդի իրերից մեկի խնամքին վերաբերող հրահանգի պատճառով: Կարդիգանի խնամքի կանոններում գրված է. «Այն (լվանալու) տվեք ձեր մայրիկին. դա նրա գործն է». հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Metro-ին:
Հրահանգի լուսանկարը Facebook-ի իր էջում զետեղել է Ֆեդերիկա Մազոնին, որն աշխատում է Էմիլիա-Ռոմանիայի տարածաշրջանի Օրենսդիր ժողովում և զբաղվում է սեռերի հավասարության հարցերով: Կինը պատմել է, որ կարդիգան է գնել որդու համար, բայց վրդովվել է իրի խնամքի հանձնարարականներից: «Լվացքը մոր պարտականությունը չէ, հայրերը նույնպես կարող են կատարել այդ հասարակ գործը»,- գրել է Մազոնին:
Կինը նշել է, որ ինքը հագուստեղեն արտադրողի դեմ բողոքել է տարածաշրջանի Օրենսդիր ժողովում, բայց կարդիգանը դեռ կարելի է ձեռք բերել Shoeshine-ի խանութներում:
Տեղական զանգվածային լրատվամիջոցները հրապարակել են նյութեր՝ նվիրված ոչ կոռեկտ հրահանգին, սակայն չեն կարողացել ստանալ արտադրողի բացատրությունները:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել