Թուրքական մամուլը հետաքրքիր մարտավարություն է ընդունել հայերի դեմ պայքարում
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Թուրքական մամուլը` հատկապես անգլալեզու, հետաքրքիր մարտավարություն են ընդունել հայերի դեմ պայքարում։ Ինչ-որ սենսացիոն լուր են վերցնում, հաճախ իրականությանը չհամապատասխանող, և դրա հիման վրա պրոպագանդայի մի մեծ չափաբաժին մատուցում միջազգային հանրությանը։ Ամենաթարմ օրինակը Sunday՛s Zaman-ի երեկվա հրապարակումն է։ Հենվելով անանուն աղբյուրի վրա' սկզբից գրում են իբր Թուրքիայի կառավարությունը չեղյալ է համարել Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները, հետո էջերով իրենց պրոպագանդան տարածում։ Մեզանից շատերն էլ այդ նյութը սկսում են տարածել։
Զգույշ եղեք ժողովուրդ ջան։ Ցավոք, մեր տեղեկատվական դաշտն այդքան էլ պատրաստ չէ Թուրքիայի հետ հակամարտության։ Սա Ադրբեջանը չէ իր պարզունակ մոտեցումներով։ Թուրքիայի դեպքում մասշտաբներն ու պրոֆեսիոնալիզմն այլ մակարդակի են։ Եվ եթե ուզում ենք այս ուղղությամբ ևս հաջողություն ունենալ, ուրեմն պետք է շատ ավելի զգույշ մոտենալ գործին։
P.S. Ապրի Արթուր Աբրահամը։ Շատ լավ մենամարտ էր։ Շնորհավորում եմ)))))
Նշենք, որ Թուրքական Today's Zaman պարբերականի փոխանցմամբ Թուրքիան չեղարկել է Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի առիթով ծրագրված միջոցառումները, սակայն դեռևս լուրը պաշտոնապես չի հաստատվել:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել