Եղիսաբեթ Երկրորդը և Քեմերոնը նախկին գաղութներին շնորհավորել են Համագործակցության օրվա առթիվ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին և վարչապետ Դևիդ Քեմերոնը Կանադայի, Նոր Զելանդիայի և նախկին մյուս գաղութների բնակիչներին շնորհավորել են Համագործակցության օրվա առթիվ, որն ամեն տարի Բրիտանական համագործակցության բոլոր երկրներում նշվում Է մարտի երկրորդ երկուշաբթի օրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Համագործակցության օրն այդ եզակի հանրակցության 53 երկրների համար հնարավորություն Է պատշաճը մատուցել մեր պատմությանը և մտածել ապագայում համատեղ ձեռքբերումների մասին»,-գրել Է վարչապետը տոնի առթիվ իր հաղորդագրության մեջ:
Թագուհու խոսքով՝ ներկայում համագործակցությունը կարևոր Է «ինչպես երբեք նրա գոյության ընթացքում, քանի որ երկխոսության հնարավորություն Է տալիս»: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Եղիսաբեթ Երկրորդի ամենամյա ուղերձը հրապարակված Է, բայց այն նրա կողմից կհնչեցվի ավելի ուշ՝ հատուկ ռադիոթողարկման ընթացքում, ինչպես նաև Վեսթմինսթերյան աբբայությունում կայանալիք հանդիպմանը, որտեղ թագուհին, նրա ընտանիքի անդամները և Համագործակցության ներկայացուցիչները կմասնակցեն ամենամյա հանդիսավոր արարողությանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ