Forbes-ը կազմել է «պետպատվերի թագավորների» վարկանիշը
Աշխարհ
Ռուսաստանի «Տրանսմաշհոլդինգ» խոշոր մեքենաշինական ընկերության համասեփականատերեր Իսկանդեր Մահմուդովը և Անդրեյ Բոկարյովն զբաղեցրել են Forbes հանդեսի «Պետպատվերի թագավորները» վարկանիշի առաջին հորիզոնականը: Հրատարակության հետազոտության մեջ հաղորդվում է, որ Արկադի Ռոտենբերգը փոխադրվել է երկրորդ տեղ, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Պետական կապալների խոշորագույն կատարողներ են դարձել «Տրանսմաշհոլդինգը», «Մետրովագոնմաշը»,Օկտյաբրսկի էլեկտրավագոնանորոգման գործարանը և «Ռոսլոկոմոտիվը», որոնց համասեփականատերերն են Մահմուդովը և Բոկարյովը: Գործարարները, ելնելով այդ ձեռնարկություններում իրենց բաժնից, կարող են պետական կապալներից վաստակել 130,7 միլիարդ ռուբլի, հաշվարկել է Forbes-ը:
«Ստրոյգազմոնտաժ» ընկերության համասեփականատեր Արկադի Ռոտենբերգը փոխադրվել է վարկանիշի երկրորդ հորիզոնական՝ պետկապալների 102,7 միլիարդ ռուբլի ընդհանուր գումարով:
Վարկանիշի երրորդ հորիզոնականում է Իվան Շաբալովը՝ «Խողովակների նորաստեղծական տեխնոլոգիաներ» ընկերության սեփականատերը, ընկերություն, որը մասնագիտացած է խողովակների և խողովակաշարերի համար դետալների մատակարարումների բնագավառում: Ընկերության, որը 100 տոկոսով պատկանում է Շաբալովին, պետական կապալների գումարը կազմել է 92,2 միլիարդ ռուբլի: Պատվիրատուն «Գազպրոմն» է:
Վարկանիշի չորրորդ և հինգերորդ հորզոնականներում են ձեռնարկիչներ Վալերի Աբրամովը և Վիկտոր Պերեվալովը (ՎԱԴ շինարարական ընկերության սեփականատերերը)՝ պետական կապալների 79,8 միլիարդ ռուբլի գումարով և Գենադի Տիմչենկոն («Ստրոյտրանսգազ», ԻՖՍԿ ԱՌԿՍ և «Մոստ» ընկերությունների համասեփականատերը)՝ 56,8 միլիարդ ռուբլի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ