Ադրբեջանը զենք է կուտակում
Աշխարհ
Ադրբեջանը դարձել է սպառազինության հիմնական տեսակների երկրորդ խոշոր ներկրողը Եվրոպայում:
Այս մասին, ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը, ասվում է Ստոկհոլմի աշխարհի խնդիրների ուսումնասիրման ինստիտուտի' «Թրենդները սպառազինությունների միջազգային փոխադրումներում-2014» այսօր հրապարակված զեկույցում:
Զեկույցում, որտեղ համեմատական վերլուծություն է կատարվում աշխարհի մի շարք տարածաշրջաններում 2010-2014 թվականներին և 2005-2009 թվականներին սպառազինության ներկրման և արտահանման տվյալների միջև, նշվում է, որ 2005-2009 թվականների համեմատ, 2010-14 թվականներին սպառազինության ներկրման իր 13 տոկոս մատակարարումների մակարդակով Ադրբեջանը Եվրոպայում զբաղեցնում է երկրորդ տեղը: Ընդ որում' 2010-2014 թվականներին, 2005-2009 թվականների համեմատ, Ադրբեջան սպառազինությունների ներկրումն ավելացել է 249 տոկոսով:
Զեկույցի տվյալներով' Ադրբեջան ներկրված սպառազինությունների 85 տոկոսը գնվել է Ռուսաստանից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից