«Ազատություն» ռադիոկայանի գրասենյակն Ադրբեջանում պետք է գործի. ԱՄՆ դեսպան
Աշխարհ
Մենք գտնում ենք, որ «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը Բաքվում պետք է շարունակի գործել, և լրագրողն իր գործունեությունը պետք է շարունակի մասնագիտական ամենաբարձր չափանիշներին համապատասխան ձևով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Բաքվում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան' պատասխանելով Ադրբեջանի ԱԳՆ-ում և Հարկային նախարարությունում ռադիոկայանի Բաքվի գրասենյակի հետագա աշխատանքի հետ կապված բանակցությունների վերաբերյալ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թղթակցի հարցին:
Չնայած Ռ. Սեկուտան վստահություն է հայտնել, որ «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքը Բաքվում կշարունակվի, սակայն, նա չի մանրամասնել ադրբեջանական պաշտոնական կառույցների հետ իր բանակցությունները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ