Մադուրոն հատուկ լիազորություններ է ստացել ԱՄՆ-ին դիմակայելու համար
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իրավունք է ստացել մինչև տարեվերջ երկիրը կառավարել սեփական հրամանագրերով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով BBC-ին, այս որոշումը հավանության է արժանացել երկրի Ազգային ժողովի կողմից:
Մադուրոն այս միջոցառման անհրաժեշտության մասին հայտարարել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հավանություն տվեց Վենեսուելայի մի խումբ պաշտոնատարների դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն:
Նախագահը պարզաբանել է, որ իրեն լրացուցիչ լիազորությունները հարկավոր են Վաշինգտոնի կողմից սպառնալիքը չեզոքացնելու համար, որը, Մադուրայի խոսքով, միջամտում է երկրի ներքին գործերին:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Մադուրոն նաև կոչ է արել երկրի քաղաքացիներին՝ ստորագրություններ հավաքել այն նամակի տակ, որով պահանջվում է չեղյալ հայտարարել Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամայի դեկրետն այն մասին, որ հարավամերիկյան երկիրը «վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար»: Մադուրոյի կարծիքով՝ ԱՄՆ-ին ուղղված այդ կոչը կստորագրեն հանրապետության 10 միլիոնից մինչև 30 միլիոն քաղաքացի:
Մինչդեռ ընդդիմությունը հայտարարում է, որ Մադուրոն ստեղծված իրադրությունն օգտագործում է իր իշխանությունն ամրապնդելու և բնակչության ուշադրությունը լուրջ տնտեսական հիմնախնդիրներից շեղելու համար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ