Ռեյկյավիկում բողոքի ակցիա է անցկացվել` ընդդեմ ԵՄ-ին անդամակցելու դիմումը հետ կանչելու
Աշխարհ
Մոտ յոթ հազար մարդ կիրակի՝ մարտի 15-ին, դուրս է եկել Ռեյկյավիկի փողոցներ՝ բողոքելով Եվրամիություն մտնելու մասին դիմումը հետ կանչելու վերաբերյալ Իսլանդիայի աջակենտրոն կառավարության նախաձեռնության դեմ, գրում է ՌԻԱ Նովոստին:
Որոշումից դժգոհ ընդդիմության բողոքի ակցիան դարձել է ամենախոշորը երկրում 2008 թվականից ի վեր:
Իսլանդիայի իշխանությունները մարտի 12-ին հայտարարել են Եվրամիությանն անդամակցելու դիմումը հետ կանչելու մասին՝ դա պատճառաբանելով նրանով, որ երկրի զարգացման համար ավելի լավ կլինի, եթե երկիրը մնա միությունից դուրս: Իսլանդիայի ընդդիմությունը քննադատել է այդ քայլը՝ պահանջելով վերանայել ԵՄ-ին միանալու հարցի շուրջ որոշումը խորհրդարանում:
Իսլանդիան Եվրամիությանը միանալու դիմում է ներկայացրել 2009 թվականի հուլիսին՝ խորհրդարանում քվեարկությունից հետո:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ