Բրիտանացիներին առաջարկել են ընտրել երկրի խորհրդանիշ-թռչունը
Աշխարհ
Միացյալ Թագավորության բնակիչներին առաջարկել են Համացանցում քվեարկության միջոցով ընտրել թռչուն, որը կդառնա երկրի ազգային խորհրդանիշը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ի տարբերություն Միացյալ Նահանգների՝ սպիտակագլուխ արծվով, և Ֆրանսիայի՝ աքաղաղով, Բրիտանիան թռչնի տեսքով ազգային խորհրդանիշ չունի:
Քվեարկության առաջին փուլից հետո հավակնորդների համառոտ թերթը կրճատվել է մինչև տասը:
Մեծ Բրիտանիայում առավել մեծ ժողովրդականություն վայելող թռչունների ցուցակում են շիկահավերի տարբեր տեսակները, կարապները, սերինոսները, կեռնեխները և բուերը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ