ԵՄ-ն ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է արել սահմանափակող միջոցառումներ սահմանել Ղրիմի նկատմամբ
Աշխարհ
ԵՄ-ն կշարունակի Ղրիմի չճանաչման իր ռազմավարության իրագործումը, «այդ թվում`թերակղզու նկատմամբ արգելող միջոցառումների աջակցությամբ»: Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի ԱԳՆ ղեկավարների մակարդակով Ռուսաստանին Ղրիմի բռնակցման 1 տարին լրանալու կապակցությամբ երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ` փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ԵՄ-ն ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է անում նման սահմանափակող միջոցառումներ սահմանել Ղրիմի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նաև ասվում է, որ ԵՄ-ն մտահոգված է «Ղրիմում ռազմական ներկայության աճով և մարդու իրավունքների խախտումներով` ներառյալ խոսքի ազատության խախտումները և փոքրամասնությունների մաս կազմող անձանց հետապնդումները»,- ասվում է հայտարարության մեջ:
ԵՄ Խորհուրդը դատապարտել է Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին և հաստատել աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ