Ռուսաստանն Արևմուտքի կարիքն ավելի ունի, քան Արևմուտքը՝ Ռուսաստանի. Քեմերոն
Աշխարհ
Արևմուտքը Ռուսաստանին պետք է ավելի, քան հակառակը: Այսպիսի կատեգորիկ հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Չեմ կարծում, որ կա ռազմական լուծում, սակայն կա տնտեսական: Լուծումը, կոպիտ ասած, այն է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն միասին ունեն վիթխարի տնտեսական հզորություն: Ռուսաստանը մեր կարիքն ավելի ունի, քան մենք նրա: Այդ իսկ պատճառով մենք պետք է այնպես անենք, որ մեր տնտեսական հարաբերությունների հզորությունը դեր խաղա»,- ասել է նա:
Եթե Ռուսաստանը շարունակի իր ներկա քաղաքականությունն Ուկրաինայի հանդեպ, նա չպետք է շահ ակնկալի, որն իր մեջ կրում է XXI դարում անդամակցությունն աշխարհում՝ ազատ առևտրի, տեղեկատվության և գաղափարների փոխանակության տեսանկյունից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ