Պետդումայում հրաժարվել են Բորիս Նեմցովի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց
Աշխարհ
ՌԴ Պետդումայի պատգամավորները չեն սկսել աշխատանքը Բորիս Նեմցովի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Նեմցովի հիշատակը հարգելու նախաձեռնությամբ հանդես է եկել «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Դմիտրի Գուդկովը:
«Չնայած այն հանգամանքին, որ ոչ բոլորն են կիսել Նեմցովի քաղաքական հայացքները, կարծում եմ՝ մարդկային կլիներ հարգել նրա հիշատակը մեկ րոպե լռությամբ», - ասել է Գուդկովը:
Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը նշել է, որ պատգամավորներն արդեն հայտնել են իրենց ցավակցությունները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ