Դևիդ Քեմերոնը հրաժարվել է իր թեկնածությունն առաջադրել երրորդ ժամկետով
Աշխարհ
Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը չի պլանավորում բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել երրորդ ժամկետով անընդմեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Ինչպես ասել եմ, ես իմ թեկնածությունը կառաջադրեմ երկրորդ ժամկետով, բայց այնուհետև, կարծում եմ, կգա նոր ղեկավարների ժամանակը»,- ասել է Քեմերոնը BBC-ին տված հարցազրույցում:
Վարչապետի պաշտոնում իրեն հնարավոր փոխարինողների թվում Քեմերոնը նշել է, մասնավորապես, թագավորության ներքին գործերի նախարար Թերեզա Մեյին, ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնին և Լոնդոնի քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնին:
«Ինտերֆաքս»-ը հիշեցնում է, որ Մեծ Բրիտանիայում ընդհանուր ընտրությունները տեղի կունենան այս տարվա մայիսի 7-ին:
Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմերոնը վարչապետի պաշտոնն զբաղեցնում է 2010 թվականի մայիսից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ