CNN-ն հեռարձակման թույլատրագիր է ստացել Ռուսաստանում
Աշխարհ
Միացյալ Նահանգների CNN հեռուստաալիքը հեռարձակման ունիվերսալ թույլատրագիր է ստացել Ռուսաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են ռուսական զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցումների ոլորտում հսկողության համերկրային ծառայության («Ռոսկոմնադզորի») ներկայացուցիչներին:
«CNN-ին հեռարձակման ունիվերսալ թույլատրագիր տալու հրամանն ստորագրված է»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Վադիմ Ամպելոնսկին:
Ավելի վաղ այս մասին գրել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով «Ռոսկոմնադզորի» ղեկավար Ալեքսանդր Ժարովին և CNN International-ի աղբյուրներ:
2014 թվականի նոյեմբերին CNN-ը Ռուսաստանի մալուխային գործարկուներին ծանուցել էր հեռարձակման դադարեցման մասին՝ «Ռուսաստանի օրենսդրության մեջ կատարված վերջին փոփոխությունների կապակցությամբ»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ