Հալեպում ահաբեկչություններից տուժածների թիվը գերազանցել է 40-ը
Աշխարհ
Հալեպում մարտի 23-ին ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 12 և վիրավորվել 30 մարդ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացրել է,որ հրասանդներն ընկել են Ջամիլիա թաղամասում, Բարոն փողոցում: Տուժածների մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Բացի մարդկային վնասներից' ահաբեկչական հարձակումների հետևանքով նաև նյութական վնասներ են արձանագրվել:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպում հրթիռներ ընկնելու հետևանքով զոհվել է հալեպահայ Վարդան Մոմջյանը:
Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունը նամակներ է հղել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարին և միջազգային անվտանգության խորհրդի նախագահին՝ կոչ անելով դատապարտել Հալեպում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, որոնց հետևանքով զոհվել են 12 և վիրավորվել 30 մարդ:
Սիրիայի տնտեսական մայրաքաղաք համարվող Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և բազմաթիվ զինված խմբավորումների բախումների թիրախում, որոնց հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության չորս տարում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը, այդ թվում՝ զոհված հայերի թիվը 100-ից ավելի է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ