Լեհաստանը պատրաստվում է երկրում ամերիկյան զորքերի մշտական ներկայությանը. Պաշտպանության նախարար
Աշխարհ
Լեհաստանը կողմ է երկրում` ամերիկյան զորքերի մշտական ներկայությանը և պատրաստվում է դրան: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ, պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակը` փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք դրան հասնում ենք և խոսում դրա մասին: Մենք պատրաստում ենք պայմաններ ստեղծել զորքերի մշտական ներկայության համար: Մենք ակնկալում ենք, որ այս տարի մոտ 10 հազար դաշնակից զինվորներ կմասնակցեն զորավարժություններին Լեհաստանում», - ասել է Սեմոնյակը:
Նրա խոսքով` «ամերիկացիները հայտարարել են, որ Լեհաստանում և Արևելյան Եվրոպայում նրանք կպահպանեն ռազմական ներկայությունը այնքան երկար, քանի դեռ անհրաժեշտ է»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ