Փրկարարներին ձյան պատճառով չի հաջողվում հասնել Airbus A320-ի կործանման վայր
Աշխարհ
Փրկարարները ձյան պատճառով չեն կարողանում հասնել Airbus A320-ի կործանման վայր: Այս մասին հայտնում է «Ռուսական լրատվական ծառայությունը»` վկայակոչելով լրագրող Մաքսիմ Չիկինին, ով գտնվում է Ֆրանսիայում:
Նշվում է, որ այն ճանապարհը, որով փորձում են դեպքի վայր հասնել բժիշկներն ու հրշեջները, ձնով է լցված: Փրկարարական գործողությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի օդային տարածքից:
Ավելի վաղ Germanwings ընկերությունից հայտարարել են, որ Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A320-ում եղել է 150 մարդ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից