Եմենը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին` խոուսիտների դեմ պայքարին աջակցելու համար
Աշխարհ
Եմենի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին`շիա ապստամբների դեմ ռազմական գործողությանը աջակցելու խնդրանքով, որոնք «Անսար Ալահ» շարժման կողմնակիցներն են: Այդ մասին ասվում է Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի նամակում` փոխանցում է «Вести»-ն:
ՄԱԿ-ին ուղղված նամակում Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին ԱԽ-ին խնդրել է ընդունել բանաձև, որը Եմենին օգնել ցանկացող երկրներին թույլ կտա աջակցություն ցուցաբերել օրինական իշխանություններին` պաշտպանելու Եմենը և ճնշելու շիա ապստամբների ագրեսիան:
Եմենում 2014թ. օգոստոսից շարունակվում է քաղաքական և անվտանգության ոլորտում սուր ճգնաժամը: Հունվարի վերջին շիական «Անսար Ալահ» շարժումը երկրի նախագահին և վարչապետին ստիպել է հրաժարական տալ: Շիաները իրենց ձեռքն էին վերցրել պետական հաստատությունները: Նախագահը հայտնվել էր տնային կալանքի տակ, սակայն որոշ ժամանակ անց տեղափոխվել էր Ադեն քաղաք: Այժմ Աբդ Ռաբբո ալ Հադին միջազգային մակարդակում ընդունվում է որպես երկրի գործող նախագահ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ