Ֆրանսիացի փորձագետները ձեռնամուխ են եղել կործանված A320-ի «սև արկղի» տվյալների վերծանմանը
Աշխարհ
Ֆրանսիացի փորձագետները ձեռնամուխ են եղել A320 ինքնաթիռի կործմանման վայրում հայտնաբերված «սև արկղի» տվյալների վերծանմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ֆրանսիայի տրանսպորտի պետքարտուղար Ալեն Վիդալիսը: Նրա խոսքով՝ այդ գործընթացն իրականացվելու է երկու փուլով: Նախ փորձագետներն անմիջականորեն կզբաղվեն օդաչուների խոսակցությունների վերծանմամբ, ինչը «համեմատաբար արագ կարվի»: Այնուհետև կսկսվի ձայնագրության մեջ տարբեր աղմուկների վերլուծությունը: «Այդ փուլը կարող է տևել մի քանի շաբաթ»,- պարզաբանել է Վիդալիսը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտարարել է, որ դիտարկվելու են A320-ի կործանման բոլոր վարկածները, բայց ահաբեկչական գրոհը հիմնականը չէ:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ աղետյալ օդանավի «սև արկղը» վնասված է, բայց, չնայած վնասվածքներին, մասնագետները կկարողանան դրանից տվյալներ ստանալ:
Գերմանական Germanwings ընկերության ինքնաթիռը, որը Բարսելոնից ընթանում էր Դյուսելդորֆ մարտի 24-ին կործանվել է Ֆրանսիայի հարավ-արևելքում: Աղետը տեղի է ունեցել Վերին Պրովանսի Ալպեր դեպարտամենտում Տրուա-Էվևշե դժվարամատչելի լեռնազանգվածի շրջանում՝ Դին լե Բեն բնակավայրի մերձակայքում: Ընդամենը օդանավում եղել է 150 մարդ՝ 144 ուղևոր և անձնակազմի 6 անդամ
Նախնական տվյալների համաձայն՝ կործանված ինքնաթիռում եղել են Բելգիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների հպատակներ, ինչպես նաև Գերմանիայի, Թուրքիայի, Ղազախստանի, Ավստրալիայի, Արգենտինայի և Կոլումբիայի քաղաքացիներ: Ըստ չհաստատված տեղեկությունների, այդ չվերթում կարող էին լինել նաև Մեքսիկայի ու Ճապոնիայի քաղաքացիներ:
Ավիաաղետի հետևանքով զոհվել են օպերային հայտնի երգիչ Օլեգ Բրիժակը, ինչպես նաև երգչուհի Մարի Ռադները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ