Թուրքիայում առաջին անգամ լույս է տեսել Ղուրանի հայերեն թարգմանությունը
Թուրքիա
Թուրքիայի կրոնական գործերի նախարարությունը 4000 օրինակով հրատարակել է Ղուրանի հայերեն թարգմանությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է գերատեսչության կրոնական հրատարակությունների հարցերով գլխավոր տնօրեն Յուկսել Սալմանը:
Նախարարությունը Ղուրանի հայերեն առաջին թարգմանության վրա աշխատել է չորս տարի, որից երկուսուկես տարին թարգմանչական աշխատանքներ են տարվել: Մինչև տպագրությունը հայերեն տարբերակը ուսումնասիրել են նախարարության փորձագետները և Թուրքիայի համալսարանի աստվածաբանության բաժնի պորֆեսորները:
Այն տպագրվել է արևելահայերեն և արևմտահայերեն, 4000 օրինակ ընդհանուր տպաքանակով: Արդեն հրատարակվել էին Ղուրանի նաև իսպաներեն և քրդերեն տարբերակները, իսկ ընդհանրապես նախատեսվում է իսլամի սուրբ գիրքը թարգմանել 15 լեզվով:
Թուրքիայում առաջին անգամ լույս է տեսել Ղուրանի հայերեն թարգմանությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)