Մակրոնը հայտարարել է՝ Ֆրանսիան Ուկրաինային տրամադրում է հետախուզական տվյալների հիմնական մասը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ներկայում Ուկրաինային տրամադրվող հետախուզական տվյալների մոտ երկու երրորդը ապահովում է հենց Ֆրանսիան։ Այդ մասին նա ասել է BFMTV-ին՝ անդրադառնալով Կիևին ցուցաբերվող աջակցությանը։
Մակրոնի խոսքով՝ եթե մեկ տարի առաջ Ուկրաինան գրեթե ամբողջությամբ կախված էր ԱՄՆ հետախուզական հնարավորություններից, ապա այժմ իրավիճակը զգալիորեն փոխվել է։ «Այսօր այդ հնարավորությունների շուրջ երկու երրորդը ապահովվում է Ֆրանսիայի կողմից», — ընդգծել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Սթիվ Բեննոնը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պետք է դադարեցնի Կիևին ֆինանսական, ռազմական և հետախուզական աջակցությունը։ Նոյեմբերին էլ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը սպառնացել է զրկել Ուկրաինային զենքից և հետախուզական տվյալներից, եթե Կիևը չընդունի Վաշինգտոնի առաջարկած խաղաղության ծրագիրը։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)