ՌԴ-ի հետ պատերազմի վերաբերյալ ամերիկացի գեներալի հայտարարությունը զարմացրել է Եվրոպային
Աշխարհ
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ռուսաստանի մասին ամերիկացի գեներալի հայտարարությունը զարմացրել է Եվրոպային:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավի սկանդալային խոսքերն այն մասին, որ Եվրոպայում ԱՄՆ-ն պատրաստ է պայքարել և հաղթել Ռուսաստանին՝ վերջինիս կարապի երգն է. Բրիդլավի ելույթից առաջ՝ Կոնգրեսի զինված ուժերի ղեկավարը նշել է, որ գեներալը շուտով կլքի իր պաշտոնը:
Հիշեցնենք՝ Բրիդլավը հայտարարել է, որ Ամերիկան պատրաստ է «պայքարել և հաղթել» Ռուսաստանին Եվրոպայում, եթե անհրաժեշտություն լինի: Նա այդ հայտարարությունն արել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ, երբ քննարկվում էին Եվրոպայում «Ռուսական ագրեսիային» դիմակայելու համար միջոցները:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը