Կահիրեն հետևում է Սիրիայում հաստատված հրադադարին. Եգիպտոսի ԱԳՆ
Աշխարհ
Եգիպտոսը հետևում է Սիրիայում հաստատված հրադադարի պահպանմանը և հուսով է, որ բոլոր կողմերը հետևելու են սահմանված դրույթներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Sputnik գործակալության հետ զրույցում հայտնել է Եգիպտոսի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեիդը: «Եգիպտ ոսը հետաքրքրությամբ է հետևում Սիրիայում հրադադարի ռեժիմին և հուսով է, որ հակամարտության բոլոր կողմերը կհետևեն հրադադարի դրույթներին»,-ասել է նա:
«Հրադադարի կարևորությունը կայանում է նրանում, որ այն հումանիտար օգնություն հասցնելու հնարավորություն է տալիս, ինչպես նասև բարենպաստ իրավիճակ է ստեղծում ճգնաժամի լուծման համար»,-ավելացրել է Աբու Զեիդը: Նա նաև հերքել է այն լուրերը, թե Կահիրեում նախատեսվում է սիրիական ընդդիմության ընդլայնված հանդիպումը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը