Սիրիական զորքերը դիմագրավել են Համայի նահանգում ահաբեկիչների հարձակումը
Աշխարհ
Սիրիական բանակի մարտիկները փետրվարի 28-ին դիմագրավել են «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչների հարձակումը Համա քաղաքից 40 կիլոմետր հարավ գտնվող զինվորական ճամբարի վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով SANA գործակալությանը, Խոր Բենֆասի շրջանում տեղի ունեցած բախման ընթացքում կառավարական ուժերը ոչնչացրել են մի քանի տասնյակ զինյալի և շարքից դուրս բերել չորս միավոր զրահատեխնիկա:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ Դեյր Զորի նահանգում զորքերի կողմից իրականացված գործողության արդյունքում Իրաքի հետ սահմանի մերձակա Բու Քեմալում ոչնչացվել է «Իսլամական պետություն» խմբավորման 20-ից ավելի ահաբեկիչ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը