Ռուս լրագրողների վրա կրակ են բացել Թուրքիայի կողմից. ՌԴ ՊՆ
Աշխարհ
Ինչպես տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ռուս և օտարերկրյա լրագրողների ուղղությամբ սիրիական Լաթաքիայում կրակ է բացվել Թուրքիայի կողմից: Այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը. փոխանցում է LifeNews-ն:
«Հրաձգությունն իրականացվում էր Թուրքիայի սահմանից՝ Իդլիբի ծայրամասերում գտնվող Դամա բնակավայրի տարածքից, - ասել է նա - ընդհանուր առմամբ ութ ռումբ է արձակվել, որոնք ընկել են լրագրողներից 150-ից 400 մետր հեռավորության վրա»:
Գերատեսչության տվյալներով՝ վիրավորվել են Բուլղարիայի, Կանադայի և Չինաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչները, սակայն այդ վնասվածքները, բարեբախտաբար, լուրջ չեն. խոսքը գնում է կապտուկների ու քերծվածքների մասին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը