Յանուկովիչին «սեքսուալ նվեր» է սպասվում Ուկրաինայում
Աշխարհ
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը արձագանքել է երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի փաստաբանի հայտարարությանը, ով ասել է, թե իր պաշտպանյալը մտադիր է վերադառնալ հայրենիք և վերականգնել նախագահի պաշտոնը: Դատախազ Վլադիսլավ Կուցենկոն «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ անհամբեր սպասում է Յանուկովիչին, ում համար արդեն անակնկալ են պատրաստել:
«Մենք ևս մեկ անգամ հրավիրում ենք Յանուկովիչին գալ Ուկրաինա, մեր դռները բաց են նրա համար, եթե նա իսկապես ցանկանում է օգնել քննությանը, մասնակցել դրան՝ մենք մեծ հաճույքով կսպասենք նրան»,- ասել է Կուցենկոն:
Նա ասել է, որ եթե Յանուկովիչն իսկապես կժամանի Կիև, ապա նրան «սեքսուալ նվեր» է սպասելու:
«Գլխավոր դատախազության հեռախոսահամարները հայտնի են նաև Յանուկովիչին և նրա փաստաբաններին: Ես անգամ մի փոքր կկատակեմ. մենք նրա համար սեքսուալ նվեր ենք պատրաստել, միայն թե գա: Բայց, ցավոք, չի գալիս»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը