Թեդ Քրուզը հանրապետականներին հորդորել է միավորվել Թրամփի դեմ
Աշխարհ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Թեդ Քրուզը փրայմերիզներում տանուլ տված կուսակիցներին հորդորել է դուրս գալ ընտրարշավից և մյուս թեկնածուների հետ միավորվել միլիարդատեր Դոնալդ Թրամփի դեմ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ովքեր չեն շահել գոնե մեկ նահանգում, խնդրում եմ ձեզ, միավորվեք մեզ հետ: Դա Թրամփին հաղթելու միակ միջոցն է»,- հայտարարել է նա Տեխասում արտասանած ճառի ժամանակ:
Քրուզը նաև դիմել է Թրամփի օգտին քվեարկողներին: «Ես հասկանում եմ, որ դուք դժգոհ եք Վաշինգտոնից: Դոնալդ Թրամփը եղել է վաշինգտոնյան կոռումպացված համակարգի բաղկացուցիչ մասը 40 տարվա ընթացքում»,- մեջբերում է The Wall Street Journal -ը տեխասցի սենատորի խոսքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը