Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համատեղ վարժանքներ կանցկացնեն
Աշխարհ
Թուրքիայի Քոնիա նահանգում մարտի 7-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի «TURAZ Şahini-2016» (Բազե-2016) համատեղ զինավարժանքներ կանցկացվեն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Թուրքիայի օդուժերի կայքը, զինավարժանքները պետք է անցկացվեն Anadolu Kartali օդային տարածությունում եւ հանդիսանան Ադրբեջանից դուրս առաջին վարժանքները, որոնց մասնակցելու են ադրբեջանական օդաչուները:
Զինավարժանքներին մասկացելու են MIG-29, F-16 կործանիչներ, SU-25 ինքնաթիռներ, MI-17 ուղղաթիռներ, Տերմինատոր: Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ներկայացվելու են 6 ինքնաթիռով: Վարժանքները կտեւեն մինչեւ մարտի 26-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը