«Սեքսուալ նվերը» դուր կգա Յանուկովիչին. Ուկրաինայի դատախազը խոստացել է
Աշխարհ
Ուկրաինայի դատախազ Վլադիսլավ Կուցենկոն հայտարարել է, որ ինքը պատրաստ է անձամբ «սեքսուալ նվեր» մատուցել նախկին նախագահը Վիկտոր Յանուկովիչին: Միևնույն ժամանակ գլխավոր դատախազն առաջարկել է չեզոք տարածքում տալ նվերը:
«Մենք պատրաստ ենք սահմանին մոտ գնալ, եթե Վիկտոր Յանուկովիչն անհանգստանում է: Օրինակ, կարող ենք հանդիպել ռուսական սահմանից 100 մետր հեռավորության վրա»,- նշել է Կուցենկոն:
Սակայն, դատախազը չի բացառել, որ հանդիպումը կարելի է արտերկրում անցկացնել՝ Բուլղարիայում, Լեհաստանում կամ Ռումինիայում: Նա նույնիսկ ուկրաինական պատվիրակության գլխավորությամբ գործուղման կմեկնի արտերկիր, միայն թե նվերը տա Վիկտոր Յանուկովիչին: Մինչդեռ, Կուցենկոն հրաժարվել է հրապարակել, թե ինչպիսի «սեքսուալ նվեր» է մտադիր մատուցել:
«Նվերը մաքսատնով կարող է չանցկացվել, ես չեմ կարող ասել: Նրան, որպես տղամարդու՝ հաճելի կլինի, նա, իրոք, կուրախանա»,- վստահեցրել է Կուցենկոն:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը