Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է «Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ին Ընդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործություն Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը «Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթը Աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբաց Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացել Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսով ԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ 

Ադրբեջանում երկու օրում 4 ինքնասպանություն է տեղի ունեցել

Աշխարհ

Ադրբեջանում վերջին երկու օրում 4 ինքնասպանության դեպք և 3 ինքնասպանության դիմելու փորձ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով lent.az կայքը, Բաքվի Մաշտաղա ավանում կախվելով ինքնսպանություն է գործել 46-ամյա Ռաշիդ Մամեդովը: Նույն օրն Իսմայիլլի շրջանի Ուշթալ գյուղում սեփական տան խորդանոցում կախվելով ինքնասպանություն է գործել 21-ամյա Իսա Նադիրլին:

Բացի այդ, մարտի 6-ին նույնպես կախվելով ինքնասպանություն են գործել Թովուզի շրջանի 18-ամյա բնակիչ Ռասուլ Հասանովը և Բաքվի 70-ամյա մի բնակիչ: Անցած երկու օրերին Ադրբեջանում գրանցվել է ինքնասպանության 3 փորձ ևս:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն՝ Ադրբեջանում ինքնասպանությունների թիվն ամեն տարի աճում է: Երևույթի հիմնական պատճառը բնակչության սոցիալ-տնտեսական դրության վատացումն է, երբ հուսահատության աստիճանի հասած, բանկերին պարտք քաղաքացիները դիմում են ինքնասպանության:

Haqqin.az կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանում վարկային պարտքերի պատճառով ինքնասպությունները վերջին շրջանում սիստեմատիկ բնույթ են ստացել: Գործնականում ամեն օր, մարդիկ, որոնք ի վիճակի չեն վերադարձնել բանկային վարկերը, հարցը փորձում են լուծել ինքնասպանությամբ՝ նշելով, որ առավել սարսափելին այն է, որ կյանքին ցանկանում են վերջ դնել ոչ թե հոգեկան հիվանդ մարդիկ, այլ միանգամայն հավասարակշիռ քաղաքացիները, որոնք չեն կարողանում հաղթահարել երկրի ճգնաժամային ժամանակաշրջանի դժվարությունները: Հավելենք, որ Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրությունը չեն հրապարակում:

Ադրբեջանի առողջապահության նախարարության հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, Ադրբեջանի բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Ֆուադ Իսմայիլովն ավելի վաղ «Թրենդ»-ին հայտնել էր, որ Ադրբեջանում տղամարդիկ 3-4 ավելի հաճախ են ինքնասպանության դիմում, քան կանայք:

«Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրում է. «Ինչքան սա պետք է շարունակվի: Ինչպես երևում է, բանկերին բոլոր պարտք ունեցողների ինքնասպանությունից հետո Ադրբեջանում ոչ պարտք ունեցող կմնա, ոչ էլ ինքնասպանության դիմողներ»:

Ադրբեջանում 2,5 մլն-ից ավելի մարդ պարտք է բանկերին: Մանաթի փոխարժեքի երկու անգամից ավելի արժեզրկվելու պատճառով նրանց մեծ մասը չի կարողանում մարել պարտքերը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով' այս տարվա ընթացքում այդ երկրում արդեն 70 ինքնասպանության դեպք, 53 ինքնասպանության դիմելու փորձ է գրանցվել, որի մեծ մասը բանկերին ունեցած պարտքերը վճարել չկարողանալու պատճառով: 9 մարդ ինքնահրկիզվել է, ինքնասպանության է դիմել 4 անչափահաս:

2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 1, հարազատների միմյանց սպանության 11, ամուսինների միմյանց սպանության 3, զավակի սպանության 2 դեպք է տեղի ունեցել:

2015 թվականի ընթացքում Ադրբեջանում 300-ից ավելի ինքնասպանության դեպք է գրանցվել, որոնցից 14-ն անչափահասներ են եղել:

2015 թվականի ընթացքում Ադրբեջանում քաղաքացու ինքնահրկիզման դիմելու 19 դեպք է տեղի ունեցել, որից 11-ը մահվան ելքով ավարտ են ունեցել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործությունԻշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդըՈւիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթըԱշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբացԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԲացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացելԱրմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 12Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ ՎարդանյանՈւիթքոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվումԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի սպա է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Ամենադիտված