Եվրոպա է ժամանել իրանական նավթով բեռնված առաջին նավը
Աշխարհ
Մեկ միլիոն բարել իրանական նավթով բեռնված Monte Toledo նավը մարտի 6-ին ժամանել է Եվրոպա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
Նրա տվյալներով՝ լցանավը տարածությունն անցել է 17 օրում: Այն Իրանից Եվրոպա նավթ հասցրած առաջին նավն է դարձել այն բանից հետո, երբ Բրյուսելն այս տարվա հունվարի 16-ին չեղարկեց 2012 թվականից Թեհրանի նկատմամբ գործող պատժամիջոցները:
Գործակալության տվյալների համաձայն՝ 275-մետրանոց բեռնանավը ժամանել է Cepsa իսպանական կորպորացիայի նավթագործարան, որը գտնվում է Իսպանիայի հարավի Ալխեսիրաս քաղաքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը