Նախկին սեքս-ստրկուհիները էլիտար ջոկատ են ձևավորել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար
Աշխարհ
Նախկին սեքս-ստրկուհիները Իրաքում կանանց գումարտակ են ստեղծել՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար: Այն ձևավորված է կանանցից, ում հաջողվել է փախչել զինյալներից, հայտնում է Mirror-ը:
Երկու հազար կանանց հաջողվել է փախչել գերությունից, երբ կոալիցիոն ուժերը կետային հարված են հասցրել ԻԼԻՊ-ի դիրքերին և Սինջար լեռան մերձակայքում հանվել է պաշարումը:
Այդ տարածքը հիմնականում բնակեցված է եղել եզդիներով: Գրոհայինները կրակել են տղամարդկանց, իսկ կանանց՝ ստիպել ընդունել իսլամը, բռնի ամուսնացրել ու բազմիցս բռնաբարել:
Ահաբեկիչները 8 տարեկան աղջիկների են վաճառել շուկայում:
«Մեզ համար կարևոր է սեփական պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը: Այն բանից հետո, թե ինչ է տեղի ունեցել մեզ հետ, մենք այլևս չենք վախենում»,- ասել է գումարտակի 19-ամյա ծառայողուհին:
Անսովոր ռազմական ձևավորումը դեռևս նոր է ուսուցում անցնում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը