ԱՄՆ-ը երկրորդ ավիաբազան է կառուցում Սիրիայում
Աշխարհ
Միացյալ Նահանգները գրեթե ավարտել է առաջին ավիաբազայի կառուցումը և անցել է երկրորդի ստեղծմանը:
ԱՄՆ-ը պլանավորում է երկրորդ ավիաբազան կառուցել Սիրիայի հյուսիսային մասում, որը գտնվում է քրդերի վերահսկողության ներքո: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը՝ վկայակոչելով քրդական BasNews կայքը:
Հրատարակության տվյալներով՝ ամերիկյան ավիաբազաները կրկնակի նպատակ ունեն. դրանցից կկատարվեն ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական թռիչքներ:
Առաջին բազան գտնվում Է Ռմեյլան քաղաքում: «Սիրիական ժողովրդավարական ուժեր» քրդական խմբավորման աղբյուրի տվյալներով՝ արդեն գրեթե ավարտված Է թռիչքա-վայրԷջքային գոտու շինարարությունը: Երկրորդ ավիաբազան կհայտնվի Քոբանի քաղաքի մոտ՝ Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը