Պորոշենկոն խնդրել է Էրդողանին օգնել իրեն Ղրիմը վերադարձնելու հարցում
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն որոշել է ներգրավել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Ղրիմի հարցը քննարկելու մեջ, ինչպես նաև այն երկրները, որոնք ստորագրել են Բուդապեշտյան հուշագիրը: Այս մասին Պորոշենկոն հայտարարել է Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք Թուրքիայի նախագահի հետ քննարկել ենք Ղրիմի դեօկուպացիային հարցով համատեղ ջանքերը և դրա համար մենք ծրագրում ենք միավորել ուժերը՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաև նոր միջազգային ձևաչափերի բազայում՝ Ժնև+ ձևաչափը ներառյալ, Բուդապեշտի հուշագրի երաշխավորների՝ Թուրքիայի և Ուկրաինայի մասնակցությամբ»,- մեջբերում է ՌԻԱ «Նովոստին» Ուկրաինայի նախագահի խոսքերը:
Բացի այդ, Պորոշենկոն դիմել է Էրդողանին՝ Մոսկվայի վրա պատժամիջոցներով ճնշում գործադրելու խնդրանքով՝ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին ազատելու համար, որին մեղադրում են Դոնբասում ռուս լրագրողների սպանության մեջ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը