Կտրած գլուխ` Ամստերդամի կենտրոնում (տեսանյութ)
Աշխարհ
Ամստերդամի կենտրոնում կտրված գլուխ է հայտնաբերվել, որը դույլի մեջ էր դրված: Միևնույն ժամանակ, քաղաքի ծայրամասում հայտնաբերվել է գլխատված մարմին, տեղեկացնում է AP-ն:
Իրավապահները փորձում են պարզել, թե արդյոք գլուխը պատկանում է 23-ամյա Նաբիլ Ամզիբին, որի մարմինը հայտնաբերվել է այրված ավտոմեքենայում:
Ոստիկանները պնդում են, որ սպանվածն իրենց ուշադրության կենտրոնում է եղել: Նշվում է, որ տղամարդը տեղական խմբավորման անդամ է եղել: Ներկայումս իրավապահները պարզում են այդ սպանության հանգամանքները, և արդյոք դրա մեջ ներգրավված են ահաբեկիչները:
Որոշ բլոգերներին այդ միջադեպը հիշեցրել է Մոսկվայում վերջերս տեղի ունեցած միջադեպը, երբ դայակը գլխատել է աղջկան, այնուհետև դուրս եկել փողոց՝ կտրված գլուխը ձեռքին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը