Բրիտանացի առաջատար գիտնականները հանդես են եկել ԵՄ-ից երկրի դուրս գալու դեմ
Աշխարհ
Այս ամռանը կայանալիք հանրաքվեի արդյունքներով Եվրամիությունից Միացյալ Թագավորության հնարավոր դորս գալն աղետ կդառնա երկրի գիտական ոլորտի համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված է երկրի 150 առաջատար գիտնականի բաց նամակում, որը հրապարակել Է The Times թերթը:
Ուղերձի հեղինակների թվում են աշխարհահռչակ տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, երեք նոբելյան դափնեկիրներ, ինչպես նաև գիտության բազմաթիվ այլ հեղինակավոր ներկայացուցիչներ: Բոլոր ստորագրյալներն էլ Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ են, որն աշխարհում գիտնականների հնագույն և առավել հարգված միավորումներից մեկն է:
Նամակի հեղինակների լուրջ մտահոգությունն է հարուցում Եվրոպայում ուղևորությունների ազատությունը, որը, նրանց կարծիքով՝ կսահմանափակվի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում: Այն դեպքում, «եթե Միացյալ Թագավորությունը լքի Եվրամիությունը, և այլևս գիտնականների ուղևորությունների ազատություն չլինի Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի միջև, դա աղետ կդառնա մեր գիտության և համալսարանների համար», նախազգուշացրել են նամակի հեղինակները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը