Իրանը ոչ մի դեպքում չի դադարեցնի իր հրթիռային ծրագիրը
Իրան
Իրանի ռազմաօդային ուժերի և ռազմատիեզերական ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանը ոչ մի պարագայում չի դադարեցնի իր հրթիռային ծրագիրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
«Իրանի հրթիռային ծրագիրը չի կանգնեցվի ոչ մի պարագայում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երբեք չի համաձայնի Իրանում հրթիռների արտադրության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին: Մենք միշտ էլ պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը բոլոր ագրեսորներից: Իրանը չի վերածվի Եմենի, Իրաքի կամ Սիրիայի»,- հայտարարել է գեներալը տեղական հեռուստատեսության եթերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը