Ռուսաստանցի մահապարտ-ահաբեկչուհուն փնտրում է Թուրքիայի ոստիկանությունը
Աշխարհ
Թուրքիայի ոստիկանությունը փնտրում է ՌԴ քաղաքացի Քրիստինա Տիխոնովային, ով ենթադրյալ մահապարտ ահաբեկչուհի է: Այս մասին հաղորդում է Habertürk պորտալը` հղում անելով ոստիկանության աղբյուրին:
Նրա տվյլաներով` ծագումով Դաղստանից 18-ամյա Տիխոնովան կասկածվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մեջ ներգրավվածության համար: Նա փետրվարի 18-ին Մոսկվայից Ստամբուլ է գնացել, ինչից հետո Դաղստանում գտնվող իր ընկերներին հայտնել, որ պատրաստվում է «պայթեցնել իրեն Թուրքիայում`դրախտ ընկնելու համար»:
Սպառնալիքի մասին տեղեկությունը Թուրքիայի հետախուզության կողմից փոխանցվել է երկրի բոլոր ուժային կառույցների ստորաբաժանումներին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը