«Վերակենդանացել» է ԻԼԻՊ-ի պարագլուխը
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը`Ումար աշ-Շիշանին չի մահացել, ինչպես այդ մասին ավելի վաղ հայտարարել էին ամերիկացիները: Այս հայտարարությունը արվել է Սիրիայի մարդու իրավունքների կենտրոնի ներկայացուցիչների կողմից:
Հաղորդվում է, որ մարտի 4-ին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են իսլամիստների ավտոշարասյունը, այդ հարձակման արդյունքում Շիշանին լրջորեն վիրավորվել է: Այնուհետև, նրան, իբր ուղարկել են բուժման`Ռաքքա նահանգում եվրոպական ծագում ունեցող բժշկի մոտ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները`վկայակոչելով ամերիկացի զինվորականներին, հաղորդել են, որ ծագումով Վրաստանից Թարհան Բաթիրաշվիլին, ով ավելի հայտնի է որպես Ումար աշ-Շիշանի, ոչնչացվել է: Նախկինում, բազմիցս հայտնվել է ահաբեկչի մահվան մասին տեղեկատվությունը, սակայն այն ոչ մի անգամ չի հաստատվել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը