Պուտինի հանդեպ իր վերաբերմունքի մասին է հայտնել Օբաման
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման The Atlantic հանդեսի հետ զրույցում պատմել է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից իր ստացած տպավորությունների մասին:
«Մեր բոլոր հանդիպումների ընթացքում Պուտինն անթերի քաղաքավարի է, շատ անկեղծ: Մեր հանդիպումները տեղի են ունենում բացառապես գործնական տիրույթում: Նա երբեք ինձ չի ստիպում սպասել իրեն, ինչպես ուրիշ շատերին»,- մեջբերում է պարբերականը ամերիկացի առաջնորդին:
Օբաման հավելել է նաև, որ Պուտինն ԱՄՆ-ի հետ հարաբերություններին շատ ավելի մեծ կարևորություն է տալիս, քան դա կարող է թվալ ամերիկացիների մեծ մասին: Ըստ Օբամայի՝ Պուտինը հետաքրքրված է համագործակցության մեջ:
ԱՄՆ-ի նախագահը նաև հավելել է, որ Պուտինը «մշտապես շահագրգռված է», որ Մոսկվան «տեսնեն որպես» Վաշինգտոնի «գործընկեր»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը