Օբաման Քերիին արգելել է Սիրիայի դեմ ուժի կիրառման առաջարկություններ ներկայացնել
Աշխարհ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին անցյալ տարի նախագահ Բարաք Օբամային բազմիցս առաջարկել է ռազմական ուժ գործադրել Սիրիայի նկատմամբ՝ Բաշարի Ասադի կառավարությանը դրդելու բանակցություններ վարել ներքին զինված հակամարտության կարգավորման շուրջը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Սակայն Սպիտակ տան տերը մերժել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի նախաձեռնությունները: Նա վերջիվերջո կորցրել է համբերությունը և Ազգային անվտանգության խորհրդին նախազգուշացրել, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունների իրականացման մասին առաջարկություններ իրեն կարող է ներկայացնել միայն Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը:
Այս մասին հայտնել է Atlantic շաբաթաթերթը՝ «Օբամայի դոկտրիան» վերտառությամբ հրապարակված ծավալուն նյութում, որը պատրաստվել է ԱՄՆ-ի նախագահի և ամերիկացի և օտարերկրացի այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ մի ամբողջ շարք հարցազրույցների հիման վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը